Հայաստանում ներքին ռшuիզմի տարածումն ու ընդգրկված խավերը բավականին մեծ են. Լարիսա Ալավերդյան
Քաղաքական
12:38 14/07/2026
Հայաստան

Հայաստանում ներքին ռшuիզմի տարածումն ու ընդգրկված խավերը բավականին մեծ են. Լարիսա Ալավերդյան

«Հայաստանում ներքին ռասիզմի տարածումն ու ընդգրկված խավերը բավականին մեծ են»,- «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով» հանձնաժողովի առաջին մամլո ասուլիսում ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Ըստ նրա, գրագետ, օրիանապահ, այլոց և յուր արժանապատվությունը ճանաչող  խավը հայտնվել է մի վիճակում, որը նույնիսկ ՔՊ-ական շատ քաղաքագետներ անգամ ասում են՝ «ընդդիմությունը թշնամի է»։

«Հայաստանում այլ կարծիք հայտնողներն այս իշխանության կողմից ճանաչվում են  որպես թշնամի՝ ոչ թե որպես ընդդիմություն, ժողովորդավարության առումով անհրաժեշտ տարր։ Կանգնած ենք մի վիճակի մեջ, երբ պարտավոր ենք ինչ-որ ձևով միավորվել»,- ասաց Լ.Ալավերդյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանում ներքին ռшuիզմի տարածումն ու ընդգրկված խավերը բավականին մեծ են. Լարիսա Ալավերդյան