Վարույթ իրականացնող մարմնից տեղեկություն չունենք, թե ինչն է պատճառը, որ առգրավումը չի իրականացվում. փաստաբան
Իրավունք
10:36 14/07/2026
Հայաստան

Վարույթ իրականացնող մարմնից տեղեկություն չունենք, թե ինչն է պատճառը, որ առգրավումը չի իրականացվում. փաստաբան

Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից նրա ձիերի ու փասիանների առգրավումը հետաձգվել է։ Lրագրողների հետ զրույցում փաստաբան Հովհաննես Վարդանյանն ասաց, որ դեռևս առգրավումը չի իրականացվում, տեղեկություն չունեն, թե ինչն է պատճառը։

«Մենք վարույթ իրականացնող մարմնից տեղեկություն չունենք, թե ինչն է պատճառը, որ առգրավումը չի իրականացվում»,- ասաց փաստաբանը։ 

Նշենք, որ Ծառուկյանի ընտանի կենդանիների առգրավման մասին հայտնի էր դարձել հուլիսի 13-ին։

Հովհաննես Վարդանյանն ասաց, որ դատավարական ընթացակարգերով քննիչի՝ տնային կենդանիներին առգրավելու որոշումը բողոքարկում են. «Հանդիսանում են ընտանի կենդանիներ, որևէ քրեական վարույթի առարկա չեն կարող հանդիսանալ»։ 

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը կա 11 ձի և 1 պոնի։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վարույթ իրականացնող մարմնից տեղեկություն չունենք, թե ինչն է պատճառը, որ առգրավումը չի իրականացվում. փաստաբան