Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՈւՂԻՂ. Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի ասուլիսը
Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովը հրավիրել է առաջին մամլո ասուլիսը։
Հանձնաժողովի նախաձեռնողներ են.
Լարիսա Ալավերդյան- ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր
Ձյունիկ Աղաջանյան-ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան
Մայա Բարխուդարյան-քաղաքագետ, իրավապաշտպան
Երվանդ Բոզոյան-քաղաքագետ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու
Ստեփան Դանիելյան-քաղաքագետ
Հովհաննես Իշխանյան- իրավապաշտպան
Աննա Մկրտչյան-ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, իրավաբանական
գիտությունների թեկնածու
Զարուհի Փոստանջյան- ՀՀ ԱԺ 4-րդ եւ 5-րդ գումարման պատգամավոր, փաստաբան
Էլինար Վարդանյան- ՀՀ ԱԺ 5-րդ եւ 8-րդ գումարման պատգամավոր, Այլընտրանքային Նախագծեր խմբի անդամ
Սերգեյ Սարգսյան- փաստաբան
Մարիամ Չախոյան- «Թուխմանուկ»ՀԿ նախագահ
Հանձնաժողովի նպատակներն են՝
• Իրականացնել քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկում, արձանգրված դեպքերի փաստագրում, դրանց իրավական և հանրային գնահատում, ինչպես նաև Հայաստանում քաղաքական իրավունքների պաշտպանության առումով մշտադիտարկում:
• Նպաստել ՀՀ-ում օրենսդրական այնպիսի մեխանիզմների ներդրմանն ու մշակույթի ամրապնդմանը, որոնց առկայության դեպքում քաղաքական դրդապատճառներով հետապնդումներին կտրվեն համարժեք պատասխաններ՝ դրանով իսկ զսպող դեր խաղալով ՀՀ-ում նման գործելաոճի խորացմանն ու տարածմանը։
• Օգտագործելով ՀՀ հանձնառությունները միջազգային կառույցների շրջանակներում և դրանց ընձեռած վերահսկողական հնարավորությունները, որոշակիորեն կանխել իշխանությունների կողմից բռնապետական համակարգի ձևավորումը և զսպել բռնաճնշումների մակարդակը:
Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են՝
• Քաղաքական դրդապատճառներով հետապնդումների դեպքերի փաստագրումը,
իրավական գնահատականների մշակումը, հանրայնացումը,
• հանրային իրազեկման և փաստահավաք գործունեության իրականացումը,
• պարբերական զեկույցների և հայտարարությունների հրապարակումը,
• քաղաքական դրդապատճառներով հետապնդումները բացառող մեխանիզմների ապահովման նպատակով օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ առաջարկների մշակումը, ներկայացումը և դրանց առաջմղումը,
• սահմանված նպատակներին հասնելու համար համագործակցության հաստատումը տեղական և միջազգային կազմակերպությունների, կառույցների և գործընկերների հետ։