Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս իշխանությունը տրված ժամկետում իրենց հանձնառությունը կատարելու համար ընդդիմադիրներին չեզոքացնելու խնդիր ունեն. Դիվանագետ
«Այս իշխանությունները բերվել են գլոբալ կենտրոնների կողմից, խոսքս արևմտյան գլոբալ կենտրոնների մասին է, և դրանց ծրագրի իրականացման գործիք այս տարածաշարջանում ընտրված են Թուրքիան ու Ադրբեջանը՝ իրենց պահանջները մեզանով բավարերելու նպատակով»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։
Նա նշեց, որ այդ հանձնառություններն այս իշխանությունները, հատկապես իշխանության գլխին բազմած անձնավորությունը, ունեն, որից չեն կարող խուսափել։
«Այդ հանձնառությունների կատարման նպատակով է իրենց պետք սահմանադրական մեծամասնությունը, որ Ազգային ժողովի միջոցով սահուն անցկացնեն այն փոփոխությունները, որոնք կհանգեցնեն երրորդ հանրապետություն կոչվածի ոչնչացմանը՝ գաղափարային, բովադակային, փաստական, առկա սահմանային վիճակով, դրա փոխարեն ինչ-որ մի ամորֆ չորրորդ հանրապետության ստեղծմանը, որի դեպքում կխոսենք ոչ թե հայ ժողովրդի, այլ իրենց կողմից նետված քաղաքացի տերմինի մասին, որի ներքո ցանկացած պատկանելիության անձնավորություն կարող է լինել»,- ասաց Ձ. Աղաջանյանը։
Ըստ դիվանագետի, այս իշխանությունն իրենց հանձնառությունը կատարելու համար ընդդիմադիր դաշտը չեզոքացնելու խնդիր ունեն։ Նա նշեց, որ ժամկետ է դրված այս իշխանության վրա, ինչը կապ ունի թե հակաիրանական գործողությունների հետ, թե հակառուսական, այդ ժամանակի ընթացքում պետք է տեղավորվեն։
Մանրամասն՝ տեսանյութում։