Մենք ողորմություն չենք ուզում, պաշտոն չենք ուզում, մեր ուզածն է՝ գործարանը բացվի, աշխատենք. «Մուլտի տաբակ»–ի աշխատակից
Հասարակություն
15:58 14/07/2026
Հայաստան

Մենք ողորմություն չենք ուզում, պաշտոն չենք ուզում, մեր ուզածն է՝ գործարանը բացվի, աշխատենք. «Մուլտի տաբակ»–ի աշխատակից

«Պահանջում ենք բացել մեր աշխատանքի վայրը, մարդավարի աշխատենք։ Մենք ողորմություն չենք ուզում, մենք պաշտոն չենք ուզում, մեր ուզածն է՝ գործարանը բացվի, աշխատեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Մուլտի տաբակ»-ի աշխատակիցներից մեկը։ 

Նշենք, որ ինչպես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սեփականություն այլ ընկերություններ, նաև «Մուլտի տաբակ»–ն արդեն մեկ շաբաթից ավելի իրավապահների կողից կապարակնքված են։ «Մուլտի տաբակի» 150 աշխատակից անգործ է մնացել։

Աշխատակիցներից մեկն ասաց, որ Արցախից տեղահանված է, մեկ տարի որևէ տեղ չի կարողացել աշխատանք գտնել. «Բարի, նորմալ մարդկանց միջմատությամբ մտել եմ այստեղ աշխատելու, շատ լավ կոլեկտիվ է։ 15-20 աշխատակից կա Արցախից, մեզ բոլորիս լավ ընդունել են։ Բոլորս տան վարձ ենք տալիս, ուսման վարձ, որտեղի՞ց պետք է տանք։ Այլ տեղ աշխատանքի չեն ընդունում մեզ»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մենք ողորմություն չենք ուզում, պաշտոն չենք ուզում, մեր ուզածն է՝ գործարանը բացվի, աշխատենք. «Մուլտի տաբակ»–ի աշխատակից