Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանի Վաղարշյան փողոցի 24/6 շենքի բակային հատվածում հուլիսի 12-ին միջադեպ էր տեղի ունեցել, որի ժամանակ հնչել էին կրակոցներ, կային վիրավորներ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների 2 հոգու բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։
Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված 4 պարկուճներ, գնդակ, վնասված ավտոմեքենաներ, մեկ այլ ավտոմեքենայի վրա էլ առկա է կրակոցի հետք, իսկ մեկ այլ ավտոմեքենայի վրա՝ արնանման հետքեր, հայտնաբերվել է նաև կացնի պոչ, որի վրա նույնպես կա արնանման հետքեր, գլխարկներ, հողաթափեր, որոնց վրա նույնպես առկա են արնանման հետքեր։
MegaNews-ը հրապարակել է բացառիկ կադրեր միջադեպից։