Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վիրտուա՞լ, թե՞ իրական կյանք. հարցի պատաստանը տալիս է Զաքարիա Սրբազանը
«Վիրտուալ, թե իրական կյանք»,-այս հարցադրումն անում է Զաքարիա Սրբազանն ու տալիս հարցի պատասխանը.
«Մարդիկ կան, որոնք ունեն հազարավոր վիրտուալ ընկերներ, միլիոնավոր դիտումներ, հավանումներ, բայց իրական կյանքում միայնակ են։ Նման մարդիկ կարող են ժամերով, օրերով հետևել մյուսների կյանքին՝ մոռանալով ապրել սեփականը։
Քրիստոնեության տեսանկյունից մարդ կոչված է ապրելու ոչ թե էկրանի ներսում, այլ դրանից դուրս՝ մարդկանց հետ կենդանի հարաբերության և շփման մեջ։ Մեր տերը վիրտուալ չփշվեց մադկանց հետ, այլ հանդիպեց, խոսեց, բժշկեց, ապրումակցեց։
Միշտ հիշեք՝ իրական կյանքին ոչինչ չի կարող փոխարինել, ուստի դուրս եկեք ձեր հեռախոսներից, վիրտուալ կյանքից, զանգեք ձեր հարազատներին, մտերիմներին և կենդանի շփվեք, ի վերջո արժևորեք աստվածատուր ձեր ժամանակը»։