Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը նշանադրվել է Էլեոնոր Էքսերջյանի հետ
Նոր թագավորական հարսանիք է սպասվում. Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամ, արքայադուստր Մարգարետի թոռ և թագավոր Չարլզ III-ի ծոռ Սամուել (Սեմ) Չատտոն նշանվել է հայազգի նկարչուհի Էլեոնոր Էքսերջյանի հետ։
Սեմը ուրախալի լուրը հայտնել է իր Ինստագրամում՝ գրելով. «Ես իսկապես ուրախ եմ հայտնել, որ Էլլին և ես նշանադրվել ենք։ Մենք չենք կարող ավելի երջանիկ լինել։ Ես ամուսնության առաջարկ արեցի իմ պատրաստած ճենապակյա մատանով»։
tatler.com-ը գրում է, որ թագավոր Չարլզ III-տեղեկացվել է լուրի մասին և «շատ ուրախ է»։
Զույգը հանդիպում է 2021 թվականից։ Արդեն լուրեր են շրջանառվում, որ հարսանիքը հնարավոր է կայանա 2027 թվականի գարունը։
Էլեոնոր Էքսերջյանի հայրը արվեստի պատմաբան, պրոֆեսոր Դավիթ Էքսերջյանն է, որը Լեսթերի համալսարանի արվեստի և կինոյի պատմության վաստակավոր պրոֆեսոր է: Պրոֆեսոր Էքսերջյանն ամուսնացած է Financial Times-ի արվեստի քննադատ Սյուզան Մուրի հետ:
Սեմն ու Էլեոնորը Էդինբուրգի համալսարանի շրջանավարտներ են։
Աբստրակտ նկարչուհի Էլեոնորի աշխատանքների մեծ մասը ոգեշնչված է հայկական սփյուռքով և պահվել է բազմաթիվ մասնավոր հավաքածուներում, այդ թվում՝ Լոնդոնի Redfern պատկերասրահում:




