Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կոտայքում ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզվել է տանիքը, աշխատակիցներն արգելափակվել են
Այսօր ժամը 13։27-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզվել է տանիք․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, նախնական տվյալներով` վերանորոգման աշխատանքների ժամանակ մասնակի փլուզվել է շինության բետոնե ծածկը։ Երկու աշխատակից դուրս են բերվել արգելափակումից։