Մակրոնն արձագանքել է թիմի պարտությանը ԱԱ կիսաեզրափակչում
Սպորտ
08:45 15/07/2026
Աշխարհ

Մակրոնն արձագանքել է թիմի պարտությանը ԱԱ կիսաեզրափակչում

Ֆրանսիայի ազգային հավաքականը երրորդ անգամ անընդմեջ չi կարողանում հասնել Աշխարհի առաջնության եզրափակիչ: ԱԱ-ում Դիդիե Դեշամի թիմը կիսաեզրափակչում 2-0 հաշվով պարտվել է Իսպանիային: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը արձագանքել է թիմի պարտությանը։

«Շնորհավորում եմ Իսպանիային եզրափակիչ հասնելու կապակցությամբ։ Շնորհակալություն Ֆրանսիայի հավաքականին՝ մեր գույները անմնացորդ նվիրվածությամբ պաշտպանելու համար։ Այսօրվա պարտությունը դժվար է ընդունել, բայց մեր թիմը երիտասարդ է և լի ներուժով», - գրել է Մակրոնը սոցիալական ցանցերում։

Ֆրանսիայի հավաքականը այժմ կպատրաստվի երրորդ տեղի համար խաղին Անգլիայի և Արգենտինայի միջև երկրորդ կիսաեզրափակչում պարտված թիմի դեմ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder