Մեծ Բրիտանիայում դեռահասների համար առաջարկվում է կեսգիշերային «պարետային ժամ» սահմանել սոցիալական ցանցերում
Հասարակություն
19:10 15/07/2026
Աշխարհ

Մեծ Բրիտանիայում դեռահասների համար առաջարկվում է կեսգիշերային «պարետային ժամ» սահմանել սոցիալական ցանցերում

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ նախատեսում է 16 և 17 տարեկանների համար սոցիալական ցանցերում գիշերային սահմանափակումներ կիրառել՝ հայտնում է BBC-ն։

 Նախագծի համաձայն՝ Instagram-ի, TikTok-ի, YouTube-ի և նմանատիպ հարթակները անհասանելի կլինեն կեսգիշերից մինչև առավոտյան 06:00-ն, սակայն դեռահասները կկարողանան հրաժարվել այդ սահմանափակումից՝ փոխելով իրենց հաշվի կարգավորումները։ Բացի այդ, կառավարությունն առաջարկում է անջատել կախվածություն առաջացնող գործառույթները՝  նպատակ ունենալով բարելավել դեռահասների քունը, կենտրոնացումը և ընտանեկան կյանքը։

Նախաձեռնությունը տարբեր արձագանքների է արժանացել։ Որոշ ակտիվիստներ կարծում են, որ սահմանափակումները բավարար չեն, քանի որ դրանք հնարավոր կլինի հեշտությամբ անջատել։ Նույն կարծիքին են նաև ընդդիմադիր պահպանողականները՝ նշելով, որ նման «պարետային ժամը» գործնականում արդյունավետ չի լինի։ Միաժամանակ որոշ դեռահասներ կարծում են, որ այն կարող է օգնել վերահսկել էկրանի առջև անցկացվող ժամանակը, մինչդեռ մյուսները պնդում են, որ իրենց պետք է վստահել սեփական ընտրությունը կատարելու հարցում։

Մանկական անվտանգության կազմակերպություններն ու փորձագետները ևս կասկածի տակ են դնում նախաձեռնության արդյունավետությունը։ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի պրոֆեսոր Սոնյա Լիվինգսթոնը զգուշացնում է, որ գիշերային սահմանափակումները կարող են խոչընդոտել խոցելի երեխաներին անհրաժեշտ պահին օգնություն կամ աջակցություն ստանալուն։ Միևնույն ժամանակ, Անգլիայի երեխաների հարցերով հանձնակատարը նշել է, որ երիտասարդներն ավելի շատ պաշտպանություն են ցանկանում կախվածություն առաջացնող մեխանիզմներից, այլ ոչ թե ամբողջական արգելքներ։

Կառավարությունը նախատեսում է մինչև 2026 թվականի վերջը խորհրդարան ներկայացնել նոր միջոցառումների փաթեթը, որը ներառելու է նաև երեխաների անվտանգ օգտագործումը արհեստական բանականության չաթբոտների դեպքում։ Առաջարկները հետևում են Ավստրալիայի օրինակին, որտեղ արդեն գործում են մինչև 16 տարեկանների համար սոցիալական ցանցերի սահմանափակումներ, թեև դրանց արդյունավետության և տարիքային ստուգումների կիրառման վերաբերյալ քննարկումները շարունակվում են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder