Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բնակարան 5-րդ բալիկին․ մեր նախընտրական խոստումն իրականացնում ենք այնտեղ, որտեղ «Ուժեղ Հայաստանը» հաղթել է․ Նարեկ Կարապետյան
«Բնակարան 5-րդ բալիկին! Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ «Ուժեղ Հայաստանը» հաղթել»,- այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, դաշինքի պատգամավորության թեկնածու Նարեկ Կարապետյանը և տեսանյութ հրապարակել։
Նա նշել է, որ այցելել են Ստեփանավան համայնք, Գյուլագարակ համայնք, Ագարակ գյուղ, Կուրթան գյուղ. «Այս բոլոր համայքներում «Ուժեղ Հայաստանը» հաղթել է։
Ընտրություններից առաջ խոսք էինք տվել ծրագիր իրականացնել՝ այն ընտանքիները, որտեղ ծնվում է 5-րդ երեխան, բնակարան պետք է նվիրենք։ Այն շրջաններում, որտեղ մարդիկ իրենց վստահությունը մեզ են տվել, մեկնարկում ենք ծրագիր։
Ստեփանավանի, Տաշիրի, Գյուլագարակի տարածաշրջանների ընտանիքներում ծնված ամեն 5-րդ երեխայի դեպքում ընտանիքը նվեր է ստանում բնակարան համայնքում՝ մայրիկի անունով»։