Թուրքական բեռնատար նավը խորտակվել է Իրանի ափերի մոտ
Հասարակություն
18:00 15/07/2026
Աշխարհ

Թուրքական բեռնատար նավը խորտակվել է Իրանի ափերի մոտ

Այսօր Իրանի Բանդար Աբբաս նավահանգստի մոտակայքում ջրերում խորտակվել է Սենթ Քիթս և Նևիսի դրոշի ներքո նավարկող LUNI բեռնատար նավը, որը պատկանում է թուրքական Lora Shipping նավագնացության ընկերությանը։ Այս մասին հայտնում են մի շարք  ԶԼՄ-ներ։

Ըստ ստացված տեղեկությունների՝ ջուրը սկսել է ներթափանցել նավի կորպուս, որից հետո այն բաժանվել է երկու մասի, և նավը մասամբ անցել է ջրի տակ։Դեպքի հանգամանքները ներկայում պարզ չեն։

Որոշ աղբյուրներ վկայում են մեկ այլ նավի հետ բախման մասին, մինչդեռ այլընտրանքային տարբերակը նշում է, որ վթարի պատճառը լողացող ծովային ականի պայթյունն է եղել։

Կառավարության պաշտոնական ներկայացուցիչները դեռևս տեղեկություններ չեն տրամադրել միջադեպի պատճառների կամ անձնակազմի անդամների շրջանում զոհերի կամ վիրավորների վերաբերյալ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder