Սևանա լճում հեծանվանավակը շրջվել է, քաղաքացիներին օգնության են հասել ջրափրկարարները
Հասարակություն
17:50 15/07/2026
Հայաստան

Սևանա լճում հեծանվանավակը շրջվել է, քաղաքացիներին օգնության են հասել ջրափրկարարները

Հուլիսի 15-ին՝ ժամը 14։59-ին, Սևանա լճի  2-րդ հանրային լողափի տարածքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ափից մոտ 1500 մ հեռավորության վրա շրջված հեծանվանավակ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, ջրափրկարարներն արագ արձագանքել են իրավիճակին և օպերատիվ գործողությունների շնորհիվ անվնաս ափ են դուրս բերել երեք քաղաքացու։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder