Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը նշանադրվել է Էլեոնոր Էքսերջյանի հետ
Հասարակություն
13:31 15/07/2026
Աշխարհ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը նշանադրվել է Էլեոնոր Էքսերջյանի հետ

Նոր թագավորական հարսանիք է սպասվում. Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամ, արքայադուստր Մարգարետի թոռ և թագավոր Չարլզ III-ի ծոռ Սամուել (Սեմ) Չատտոն նշանվել է հայազգի նկարչուհի Էլեոնոր Էքսերջյանի հետ։

Սեմը ուրախալի լուրը հայտնել է իր Ինստագրամում՝ գրելով. «Ես իսկապես ուրախ եմ հայտնել, որ Էլլին և ես նշանադրվել ենք։ Մենք չենք կարող ավելի երջանիկ լինել։ Ես ամուսնության առաջարկ արեցի իմ պատրաստած ճենապակյա մատանով»։

tatler.com-ը գրում է, որ թագավոր Չարլզ III-տեղեկացվել է լուրի մասին և «շատ ուրախ է»։

Զույգը հանդիպում է 2021 թվականից։ Արդեն լուրեր են շրջանառվում, որ հարսանիքը հնարավոր է կայանա 2027 թվականի գարունը։ 

Էլեոնոր Էքսերջյանի հայրը արվեստի պատմաբան, պրոֆեսոր Դավիթ Էքսերջյանն է, որը Լեսթերի համալսարանի արվեստի և կինոյի պատմության վաստակավոր պրոֆեսոր է: Պրոֆեսոր Էքսերջյանն ամուսնացած է Financial Times-ի արվեստի քննադատ Սյուզան Մուրի հետ:

Սեմն ու Էլեոնորը Էդինբուրգի համալսարանի շրջանավարտներ են։ 

Աբստրակտ նկարչուհի Էլեոնորի աշխատանքների մեծ մասը ոգեշնչված է հայկական սփյուռքով և պահվել է բազմաթիվ մասնավոր հավաքածուներում, այդ թվում՝ Լոնդոնի Redfern պատկերասրահում:

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը նշանադրվել է Էլեոնոր Էքսերջյանի հետ