Թուրքիայում անտառային հրդեհները հասել են Իզմիր-Ստամբուլ մայրուղի
Տարածաշրջան
10:50 16/07/2026
Տարածաշրջան

Թուրքիայում անտառային հրդեհները հասել են Իզմիր-Ստամբուլ մայրուղի

Թուրքիայի Մանիսա նահանգի Աքիսար շրջանում անտառային հրդեհներ են բռնկվել։ Ուժեղ քամու պատճառով անտառային հրդեհը տարածվել ու հասել է Իզմիր-Ստամբուլ մայրուղի։ «Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, խիտ ծխի և տարածվող կրակի պատճառով մայրուղին անվտանգության նկատառումներից ելնելով փակվել է երթևեկության համար։ Հրդեհաշիջման աշխատանքներն ընթանում են օդից ու ցամաքից։

Ներգրավված են բազմաթիվ հրշեջներ, 25 հրշեջ մեքենա, 5 ջրամատակարարման մեքենա, 2 բուլդոզեր, 8 ​​ինքնաթիռ ու 8 ուղղաթիռ։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder