Իտալիայում փլուզվել է ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող դատարանի շենքը
Հասարակություն
15:20 16/07/2026
Աշխարհ

Իտալիայում փլուզվել է ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող դատարանի շենքը

Այսօր վաղ առավոտյան Իտալիայի Բոլցանո քաղաքի դատարանի շենքի մեծ մասը փլուզվել է, բարեբախտաբար նախքան դրա բացումը: Այս մասին հաղորդում են միջազգային լրատվամիջոցները։

Ֆաշիստական դարաշրջանի շենքի առնվազն մեկ քառորդը, որ վերանորոգման և ընդլայնման աշխատանքների էր ենթարկվում, փլուզվել է։

«Փլուզման պահին դատարանի շենքում ընդամենը երեք մարդ էր՝ երեք մաքրող. միայն մեկը աննշան քերծվածքներ էր ստացել, բայց դա կարելի է հրաշք անվանել», - ANSA-ին ասել է դատարանի նախագահ Ֆրանչեսկա Բորտոլոտին։

Դատարանի նախագահի խոսքով՝ դա կարող էր ողբերգություն լինել, քանի որ փլուզվել են վերանորոգման ենթակա տարածքի սյուները։  Մեղադրող Ակսել Բիզինյանոն նշել է, որ դատարանի շենքի ամբողջ կենտրոնական մասը անպիտան է օգտագործման համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder