Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թրամփը կարող է հայտարարել Իրանի դեմ ցամաքային գործողության մասին, կարծում է փորձագետը
Ռազմական և քաղաքական մի շարք ցուցանիշներ վկայում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի դեմ ցամաքային ռազմական գործողություն հայտարարելու հնարավորության մասին։ Նման կարծիք է «ՌԻԱ նովոստիին» ասել է Մերձավոր Արևելքի թուրք փորձագետ Մեթե Սոխթաօղլուն։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքի մեկնարկի մասին։ Թրամփն իր հերթին խորհուրդ է տվել Թեհրանին «լավ պահել իրեն»՝ ընդգծելով, որ Իրանի ղեկավարությունը լավ գիտակցում է ստեղծված իրավիճակը։
Փորձագետի խոսքով՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական պատրաստվածության ուժեղացումը, դաշնակիցների հետ դիվանագիտական կապերի ամրապնդումը և ԱՄՆ վարչակազմի հայտարարությունները կարող են նպաստել այս սցենարին։ «Կան մի շարք նշաններ, որ Թրամփը կարող է հայտարարել Իրանի դեմ ցամաքային գործողության մասին»,- ասաց փորձագետը։
Սոխթաօղլուն կարծում է, որ Վաշինգտոնը կարող է ցամաքային գործողության սպառնալիքն օգտագործել որպես Թեհրանի վրա ճնշում գործադրելու գործիք, սակայն նման սցենարը լիովին բացառել չի կարելի։
Նա կարծում է, որ հետագա զարգացումները կախված կլինեն Իրանի դիրքորոշումից, տարածաշրջանային խաղացողների արձագանքից և ամերիկյան ղեկավարության կողմից մոտ ապագայում կայացվող որոշումներից։