Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». «Ուժեղ Հայաստանում» միակարծություն չկա` ոմանք կողմ են, ոմանք դեմ են
«Հրապարակ» թերթը գրում է.
««Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորները շարունակում են ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել։ Նախօրեին ներկայացրեց Արթուր Դանիելյանը` արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի որդին, որն ԱԺ անցած 29 թեկնածուներից մեկն է: Մեզ վստահեցրին, որ որոշումն անձնական է, գաղափարական տարաձայնություններ չկան, նա կողմ է մանդատները վերցնելուն։
Մեր տեղեկություններով, վերջնական որոշում չունեն ցուցակի 3-րդ համար Գոհար Մելոյանն ու Լիլիա Շուշանյանը: Մելոյանը հանգստի է մեկնել, ասում են՝ գալուն պես դիմում կներկայացնի, նրա որոշումն էլ է անձնական, ասում են` փաստաբան ամուսինն է դեմ։
Ինչպես մանդատների, այնպես էլ ԱԺ ղեկավար պաշտոնների հարցում «Ուժեղ Հայաստանում» միակարծություն չկա` ոմանք կողմ են հանձնաժողովների նախագահների և փոխխոսնակի պաշտոնները վերցնելուն: Ոմանք դեմ են՝ փաստարկելով, որ այդ պաշտոնները որևէ առավելություն չեն տալիս: Իսկ եթե անգամ հանձնաժողովների նախագահությունը վերցնում են, ԱԺ փոխխոսնակինը չպետք է վերցնեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։