Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը որոշ ժամանակ պտտվել է Հայաստանի տարածքում՝ հասնելով մինչև Թուրքիայի սահման
Հասարակություն
21:06 16/07/2026
Հայաստան

Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը որոշ ժամանակ պտտվել է Հայաստանի տարածքում՝ հասնելով մինչև Թուրքիայի սահման

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը, որը կանոնավոր չվերթ է իրականացնում Մոսկվա–Գյումրի երթուղով, վայրէջքից առաջ մի քանի մանևր է կատարել Հայաստանի օդային տարածքում: Հայտնում է Sputnik Արմենիան;

Լուրում ասվում է  Թռիչքներին հետևող ծառայությունների տվյալների համաձայն՝ Գյումրու օդանավակայանին մոտենալիս օդանավը փոխել է ուղղությունը դեպի Երևան, ինչից հետո որոշ ժամանակ պտտվել է Հայաստանի տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի սահման: Այնուհետև օդանավը կրկին ուղղություն է վերցրել դեպի Գյումրի։ Ինքնաթիռը կարճ ժամանակով անհետացել է ռադարներից, ինչից հետո բարեհաջող վայրէջք է կատարել օդանավակայանում:

«Պոբեդա» ավիաընկերությունից Sputnik Արմենիային պարզաբանեցին, որ օդանավի հետագծի փոփոխության պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են եղել։

«Ամեն ինչ նորմալ է։ Աշխատանքային իրավիճակ է եղել։ Օդերևութաբանական պայմանները հարմար չեն եղել վայրէջք կատարելու համար»,-հայտնեցին ավիաընկերությունից:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder