Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը կանցկացնեն համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ «Eternity 2026»-ը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Վրաստանի Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ նզորավարժությունների նախապատրաստման նպատակով անցկացվել է գլխավոր պլանավորման համաժողով։ Զորավարժությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերին Ադրբեջանում՝ համաձայն երեք երկրների պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության պլանի։
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողներից բացի, զորավարժություններին կմասնակցեն նաև Ադրբեջանի ռազմավարական օբյեկտների պաշտպանության պետականգործակալության և «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։ հայտնում է «Հաքին ազ»-ը։
Զորավարժությունների սցենարը ներառում է ռազմավարական օբյեկտների և երեք երկրների տարածքով անցնող կապի գծերի պաշտպանության և պաշտպանության մարտավարական վարժանքներ։