Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մուլտի Ուելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, կարծում եմ՝ կշարունակի գործել որպես մարզման կենտրոն. Տիգրան Ավինյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը
«Այո՛, հաստատում եմ։ Այդ շինությունը կառուցված է եղել համայնքային տարածքի վրա՝ 60-րդ հոդվածի անօտարելի հողի վրա, կառուցված է խախտումներով։ Համապատասխանաբար, պայմանագրի համաձայն՝ կողմերից մեկը՝ Երևանի քաղաքապետարանը, խզել է պայմանագիրը, և շենքն ամբողջությամբ անցել է Երևանի քաղաքապետարանին։ Դրա վերաբերյալ հետագա հայտարարություններ անպայման կլինեն», ասել է Ավինյանը։
Նրա խոսքով, արձանագրված խախտումները հայտնի են եղել դեռևս մեկ տարի առաջ. «Խախտումներն արձանագրվել են դեռևս, եթե չեմ սխալվում, մեկ տարի առաջ։ Տարբեր քննարկումներ ենք ունեցել իրենց հետ, սակայն լուծումներ այդպես էլ չեն գտնվել, և այդ լուծումները չգտնելուց հետո արդեն վերջնական որոշումներ են կայացվել»։
Ավինյանը նաև հայտնել է, որ շենքը նախատեսվում է օգտագործել որպես մարզման կենտրոն՝ հաշվի առնելով նաև սոցիալական բաղադրիչը. «Այդ շենքի հետ կապված մենք անպայման դեռ կանդրադառնանք հարցին։ Մենք այնտեղ ունենք մարզվողներ, որոնց իրավունքները, կարծում եմ, պետք է պաշտպանենք։ Կարծում եմ՝ այն շարունակելու է գործել որպես մարզման կենտրոն՝ որոշակի սոցիալական կոմպոնենտներ հաշվի առնելով»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։