Արգենտինան կարող է տուգնվել ԱԱ ժամանակ մարզադաշտ Մալվինյան կղզիների մասին գրությամբ պաստառ բելերու համար
Աշխարհում
14:26 16/07/2026
Աշխարհ

Արգենտինան կարող է տուգնվել ԱԱ ժամանակ մարզադաշտ Մալվինյան կղզիների մասին գրությամբ պաստառ բելերու համար

Արգենտինայի կողմից Անգլիայի նկատմամբ տարած հաղթանակի տոնակատարությունը կարող է հանգեցնել կարգապահական տույժերի։ Եվրանյուզի հաղորդմամբ, արգենտինացի ֆուտբոլիստները հաղթելուց հետո  խաղադաշտ են դուրս բերել պաստառով՝ ի պաշտպանություն Ֆոլքլենդյան կղզիների (Մալվինյան կղզիներ) նկատմամբ պահանջի, չնայած ՖԻՖԱ-ի կողմից քաղաքական գործողությունների արգելքին։

Մրցաշարից առաջ հրապարակված ՖԻՖԱ-ի մարզադաշտերի վարքագծի կանոնագրքի համաձայն՝ արգելվում են «քաղաքական, վիրավորական և/կամ խտրական բնույթի պաստառները, դրոշները, թռուցիկները, հագուստը և այլ պարագաներ»։

ԱԱ կիսաեզրափակիչ խաղից հետո արգենտինացիների կողմից մարզադաշտում «Las Malvinas son Argentinas» («Մալվինյան կղզիներ պատկանում են Արգենտինային») գրությամբ պաստառ ցուցադրելու քայլը կարող է հանգեցնել ՖԻՖԱ-ի կողմից տուգանքի։

 

1982 թվականին Մեծ Բրիտանիայի և Արգենտինայի միջև Ֆոլկլենդյան կղզիների ու Հարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիների համար տեղի է ունեցել պատերազմ։ Պատերազմն ավարտվել է Մեծ Բրիտանիայի հաղթանակով, և ներկայումս Ֆոլկլենդյան կղզիները տիրապետվում է նրա կողմից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արգենտինան կարող է տուգնվել ԱԱ ժամանակ մարզադաշտ Մալվինյան կղզիների մասին գրությամբ պաստառ բելերու համար