Կառավարությունն այսօրվա նիստում ծաղիկ արտադրող մի քանի ընկերությունների արտոնություններ կտա
Տնտեսություն
10:33 16/07/2026
Հայաստան

Կառավարությունն այսօրվա նիստում ծաղիկ արտադրող մի քանի ընկերությունների արտոնություններ կտա

Կառավարությունն այսօրվա նիստում միանգամից մի քանի ընկերությւոնների մաքսային արտոնություններ կտա, դրանց հիմնական մասը ջերմոցային ծաղիկների արտադրության ոլորտից են։

Մասնավորապես՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՓՐԱՅՄ ՌՈԶ ՀԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և «ՓՐԱՅՄ ՌՈԶ ՀԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ արտոնությունը կիրառելու մասին որոշու կընդունվի;

Նույնը նաև «ԳՌԱՆԴ ՌՈԶ ԱՀ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամաբ

Նման արտոնություն կստանա նաև «ՌՈԶԵԼԻՆ ԲԱՅ ԿՕԿ» ՍՊԸ-ն և «ԱՐՓԻՄԵԴ» ՍՊԸ-ն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder