411 տոննա ջերմատնային բանջարեղեն և ելակ և շուրջ 1.8 մլն հատ ծաղիկ ենք արտահանել. Պապոյան
Տնտեսություն
13:57 18/06/2026
Հայաստան

411 տոննա ջերմատնային բանջարեղեն և ելակ և շուրջ 1.8 մլն հատ ծաղիկ ենք արտահանել. Պապոյան

«Հունիսի 1-ից մինչև հունիսի 17-ը 411 տոննա ջերմատնային բանջարեղեն և ելակ և շուրջ 1.8 մլն հատ ծաղիկ ենք արտահանել»,-կառավարության նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Մա ասաց, որ ըստ ծավալների համամասնության արտահանում է արվել Վրաստան, Ուզբեկստան, ԱՄԷ, ԻԻՀ, Ուկրաինա, Բուլղարիա, Կիպրոս, Լատվիա, Ռումինիա, Չեխիա, Ավստրիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Բելառուս, Ղազախստան:

Պապոյանի խոսքով՝ դրանք առաջին արտահանումներն են և համոզմունք հայտնեց, որ  տնտեսվարողների ու գործընկերային հմտություններից է կախված ծավալների ավելացումը։ 

Արձանագրելով, որ հրապարակված թվերը միայն ջերմատնայինն արտադրանքին են վերաբերում՝ Պապոյանն ասաց.

«Օրինակ՝ ծիրանն արդեն սկսել է արտահանվել, և 162 տոննա ծիրան ենք արտահանել, որը սրա մեջ չէր մտնում: Ընդ որում՝ ծիրանը, կարելի է ասել, երեկ  ենք սկսել արտահանել, նոր է հասունանում: Երեկ առաջին արտահանումներն ենք ունեցել Ուկրաինա, Վրաստան»,- նշեց էկոնոմիկայի նախարարը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
411 տոննա ջերմատնային բանջարեղեն և ելակ և շուրջ 1.8 մլն հատ ծաղիկ ենք արտահանել. Պապոյան