Այսօր կարող ենք ասել, որ Բաքվի և Երևանի միջև փաստացի խաղաղություն է. Բայրամով
Քաղաքական
17:30 17/07/2026
Տարածաշրջան

Այսօր կարող ենք ասել, որ Բաքվի և Երևանի միջև փաստացի խաղաղություն է. Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստացի խաղաղություն է։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում տեղի ունեցած գործընթացները, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումը, եզակի հնարավորություն են ստեղծում մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության, անվտանգության և բարգավաճման հաստատման համար»,-ասել է Բայրամովը՝ հավելելով.

«Մենք կարող ենք վստահորեն ասել, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է։

Ադրբեջանական կողմի դրական նախաձեռնությունները, խաղաղության նախաձեռնությունները, որոնք մենք իրականացնում ենք, այդ թվում՝ վստահության ամրապնդումը, զգալիորեն արագացրել են և զգալի դրական ներդրում են ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այսօր կարող ենք ասել, որ Բաքվի և Երևանի միջև փաստացի խաղաղություն է. Բայրամով