Գյումրին ինձ վստահել ու վստահում է. Վարդան Ղուկասյան
Իրավունք
15:56 17/07/2026
Հայաստան

Գյումրին ինձ վստահել ու վստահում է. Վարդան Ղուկասյան

«8-10 անգամ ընտրվել եմ  քաղաքապետ, Ազգային ժողովի  պատգամավոր, ոչ մի անգամ դատվածություն չեմ ունեցել։ Ես մինչ օրս Գյումրիի ամենաշատ  ձայներ հավաքած քաղաքապետն ու պատգամավորի թեկնածուն եմ եղել։ Այդ քաղաքն ինձ վստահել է ու վստահում է»,- Հակակոռուպցիոն դատարանում նիստի ընթացքում ասաց Գյումրու  քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

Նա նաև նշեց, որ ովքեր իր նկատմամբ չար են տրամադրված, թող Աստված նրանց ներողամտությամբ նայի, իմացություն տա, արժանացնի տիրոջ աջակողմյան դասին. «Որպես հավատացյալ  մարդ այդքանն եմ ասում, մնացածն էլ ձեր խղճով, ոնց գիտեք»։ 

Հիշեցնենք, որ հանրային մեղադրողը միջնորդել է ևս երեք ամսով երկարաձգել Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գյումրին ինձ վստահել ու վստահում է. Վարդան Ղուկասյան