Ոչ թե 3, այլ 1 քաղաքացի է ընկել ջրանցքը. մանրամասներ՝ Երևանում գրանցված դեպքից
Իրավունք
13:14 17/07/2026
Հայաստան

Ոչ թե 3, այլ 1 քաղաքացի է ընկել ջրանցքը. մանրամասներ՝ Երևանում գրանցված դեպքից

ՆԳՆ ոստիկանությունն  այսօր ժամը 01։00–ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Երևանի Բատիկյան փողոցով անցնող Մալաթիայի ջրանցքն են ընկել քաղաքացիներ։ ՆԳՆ ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեց, որ դեպքի վայր մեկնած խումբը պարզել է՝ մեկ քաղաքացի ընկել է ջրանցքը, նրան քաղաքացիները դուրս են բերել և  տեղափոխել հիվանդանոց։ Պարզվել է, որ ինքը միայնակ է եղել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ Բատիկյան փողոցով անցնող Մալաթիայի ջրանցքն է ընկել քաղաքացի, նա ասել էր, որ իր հետ ևս 2 քաղաքացի է ընկել ջրանցքը։

ArmeniaSputnik-ի տեղեկություններով ` տղամարդը խմած է եղել, և երբ նրան օգնել ու հանել են ջրանցքից, տղամարդուն թվացել է, թե օգնողներն էլ են ջրանցքն ընկել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ոչ թե 3, այլ 1 քաղաքացի է ընկել ջրանցքը. մանրամասներ՝ Երևանում գրանցված դեպքից