Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման առումով
Քաղաքական
16:20 17/07/2026
Տարածաշրջան

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման առումով

Վրաստանը պահպանում է  հատուկ հարաբերություններ իր բոլոր երեք հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունների ամրապնդումը կենսական դեր է խաղում երկրի հաղորդակցության և տարանցիկ գործառույթների զարգացման գործում։ Այս մասին «Իմեդի LIVE» հաղորդման եթերում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

 Նա նշել է, որ Վրաստանն իրականացնում է լայնածավալ ծրագրեր տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։

«Խոսքը վերաբերում է ենթակառուցվածքներում մեծածավալ ներդրումների մասին, և սա, անկասկած, կնպաստի մեր երկրի տարանցիկ գործառույթների հետագա զարգացմանը։ Միժամանակ, մենք խորացնում ենք մեր հարաբերությունները մեր հարևանների հետ։ Դուք գիտեք, որ մենք հատուկ հարաբերություններ ունենք մեր հարևանների հետ։ Դրանք են Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքիան, և նրանցից բոլորը, իհարկե, կարևոր դեր են խաղում այս հարաբերություններում», -ասել է Վրաստանի վարչապետը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման առումով