Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արգենտինայի դատարանը երկու ոսկե ձկնիկի ճանաչել է որպես իրավունքով օժտված բանական էակներ
Արգենտինայի դատարանը Բուենոս Այրեսի սուշիի ռեստորանի ցուցափեղկում պահվող երկու ոսկե ձկնիկներին՝ Ֆեդեին և Մագուիին ճանաչել է որպես իրավունքներ ունեցող բանական էակներ։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ կենդանիների պաշտպանության կազմակերպություններից մեկը դատարան էր դիմել՝ պնդելով, որ ձկները պահվում են անբավարար պայմաններում՝ խախտելով կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի օրենքը։
Դատարանը որոշել է ձկներին տեղափոխել մասնագետ Կառլոս Խոսե Ագայի խնամքին, որտեղ նրանք այժմ ապրում են 2500 լիտրանոց ակվարիումում՝ նախկին 40 լիտրանոցի փոխարեն։ Այս որոշմամբ Ֆեդեն և Մագուին նաև համարվում են իրավունքներ ունեցող կենդանիներ։
Գործը նախաձեռնող իրավաբան Մատիաս Տրուֆերոյի խոսքով՝ ակվարիումում ձուկ պահելն ինքնին անօրինական չէ, սակայն օրենքը արգելում է կենդանիներին պահել այնպիսի պայմաններում, որոնք կարող են համարվել դաժան վերաբերմունք կամ վատ խնամք։ Նրա խոսքով՝ այս որոշումը կարևոր նախադեպ է ստեղծում նմանատիպ դեպքերի համար։
Ֆեդեի և Մագուիի գործը շարունակությունն է կենդանիների իրավունքների պաշտպանության ոլորտում նախկին դատական նախադեպերի։ Մասնագետների կարծիքով՝ կենդանիներին իրավունքի սուբյեկտ ճանաչելը թույլ է տալիս նրանց դիտարկել որպես իրավական պաշտպանության ենթակա զոհեր, այլ ոչ թե պարզապես սեփականություն։