Իրանը թիրախավորում է Պարսից ծոցի երկրներում ԱՄՆ ռազմական բազաներն ԱՄՆ-ի կողմից սկսված հարվածների ալիքից հետո
Քաղաքական
10:59 17/07/2026
Աշխարհ

Իրանը թիրախավորում է Պարսից ծոցի երկրներում ԱՄՆ ռազմական բազաներն ԱՄՆ-ի կողմից սկսված հարվածների ալիքից հետո

Թեհրանը նոր հարձակումներ է սկսել Պարսից ծոցի երկրներում գտնվող ամերիկյան ռազմական բազաների վրա, այդ թվում՝  Հորդանանում, Քուվեյթում և Բահրեյնում, մինչդեռ Վաշինգտոնը գիշերը շարունակել է հարվածներ հասցնել Իրանի տարբեր վայրերին՝ հայտնում են միջազգային լրատվամիջոցները։

Երեքշաբթի օրը Թրամփը սպառնացել էր  թիրախավորել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքը, եթե Թեհրանը չվերադառնա բանակցություններին։

Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը պետական ​​լրատվամիջոցներին ասել է , որ Թեհրանը ոչ մի պատճառ չունի հետևելու որևէ համաձայնագրի, որը օգուտ չի բերի երկրին` հավելելով, որ Իրանի ազգային անվտանգությունը կախված է Հորմուզի նեղուցում իր նկարագրած իրանական պայմանավորվածությունների պահպանումից։

Իրանի պետական ​​լրատվամիջոցները հաղորդում են, որ պայթյուններ են լսվել ամբողջ Իրանում, իսկ Թեհրանում գործի են դրվել հակաօդային պաշտպանության համակարգերը։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային X սոցիալական ցանցում գրառման մեջ հայտարարել է՝ Ահվազ քաղաքի արևմտյան մասում գտնվող մանկական քաղցկեղի բուժման կենտրոնը տարհանվել է մոտակա բնակավայրին հասցված հարվածներից հետո։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder