Արտակարգ դեպք՝ Երևանում․ քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
Հասարակություն
11:36 17/07/2026
Հայաստան

Արտակարգ դեպք՝ Երևանում․ քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 01։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բատիկյան փողոցով անցնող Մալաթիայի ջրանցքն են ընկել քաղաքացիներ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ։ Տեղում համայնքային ոստիկանները, պարեկները և փրկարարները պարզել են, որ ջրանցքից քաղաքացիներին հաջողվել է դուրս բերել մեկ մարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 քաղաքացի է ընկել ջրանցքը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փրկարարները, քաղաքացիները և պարեկները սկսել են որոնողական աշխատանքներ, իսկ համայնքային ոստիկանները, տղամարդու հայտնած տեղեկությունները ճշտելու նպատակով, նրան տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին։

Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ պարզվում են դեպքի հանգամանքներն ու ոստիկանություն տեղափոխված տղամարդու ինքնությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder