Լուսին բարձրացած խորհրդային դրոշը վաճառվել է 102 հազար դոլարով
Հասարակություն
10:45 17/07/2026
Աշխարհ

Լուսին բարձրացած խորհրդային դրոշը վաճառվել է 102 հազար դոլարով

Նյու Յորքում կայացած Sotheby's Space Exploration աճուրդում խորհրդային դրոշը, որը Լուսին էր բարձրացել «Ապոլոն 11» տիեզերանավի անձնակազմի հետ, որի անձնակազմն առաջին անգամ ոտք էր դրել  Լուսնի մակերևույթին, վաճառվել է 102,400 դոլարով: artguide.com-ի հաղորդմամբ, 7000-10 000 դոլար գնահատված դրոշը գերազանցել է նախապես գնահատված արժեքն ավելի քան տասը անգամ՝ դառնալով աճուրդի երկրորդ ամենաբարձր գնված լոտը:

1969 թվականի հուլիսին օդաչու և Լուսնի վրա ոտք դրած երկրորդ մարդը՝ տիեզերագնաց Բազ Օլդրինը, իր հետ վերցրել էր 10 x 15 սմ խորհրդային դրոշը։ Նա իր մոտ ուներ Միացյալ Նահանգների, Տեխասի, իր հայրենի Նյու Ջերսիի և Խորհրդային Միության դրոշները։ Ինչպես բացատրել էր տիեզերագնացը, նա խորհրդային դրոշը վերցրել էր որպես երկու մրցակից երկրների միջև բարի կամքի դրսևորում և որպես նշան այն բանի, որ «Ապոլոն 11» առաքելությունը նվաճում էր ողջ մարդկության համար, այլ ոչ թե միայն մեկ ազգի։ Դրոշի վրա Օլդրինը կապույտ գրիչով գրել էր. «Գնացի Լուսին «Ապոլոն 11»-ով»։

Աճուրդի ամենաթանկ լոտը «Ապոլոն 11» առաքելությանը վերաբերող մեկ այլ իր էր՝ Duro Rocket ֆլոմաստեր, որը փրկել է անձնակազմին ինքնաթիռի անսարքությունից: Բազ Օլդրինը այն օգտագործել էր՝ փոխարինելու համար շարժիչը թռիչքի համար ակտիվացնող կոտրված անջատիչը. առանց գրիչի տիեզերագնացները ընդմիշտ կմնային Լուսնի վրա: Այն վաճառվել է 857,600 դոլարով՝ պլաստիկ անջատիչի մի կտորի հետ միասին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder