Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում տեղադրվել է լուսացույց
Հասարակություն
22:02 17/07/2026
Հայաստան

Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում տեղադրվել է լուսացույց

Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/ Նոր Գեղի, Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան և Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրանսպորտային հանգույց-/Մ1/ ավտոճանապարհների հատման խաչմերուկում (Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկ) տեղադրվել է լուսացույց, և հուլիսի 18-ից նշված խաչմերուկում կկատարվի լուսացուցային կարգավորում։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

«Մինչև լուսացույցի հիմնական ռեժիմը միացնելը, անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, որոշ ժամանակ ապահովվել է լուսացույցի դեղին թարթման ռեժիմը, որը վարորդներին նախազգուշացնում էր լուսացույցի առաջիկա գործարկման մասին։

Խաչմերուկը կահավորվել է նաև համապատասխան ճանապարհային նշաններով»,-ասվում է լուրում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder