Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանը թիրախավորում է Պարսից ծոցի երկրներում ԱՄՆ ռազմական բազաներն ԱՄՆ-ի կողմից սկսված հարվածների ալիքից հետո
Թեհրանը նոր հարձակումներ է սկսել Պարսից ծոցի երկրներում գտնվող ամերիկյան ռազմական բազաների վրա, այդ թվում՝ Հորդանանում, Քուվեյթում և Բահրեյնում, մինչդեռ Վաշինգտոնը գիշերը շարունակել է հարվածներ հասցնել Իրանի տարբեր վայրերին՝ հայտնում են միջազգային լրատվամիջոցները։
Երեքշաբթի օրը Թրամփը սպառնացել էր թիրախավորել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքը, եթե Թեհրանը չվերադառնա բանակցություններին։
Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը պետական լրատվամիջոցներին ասել է , որ Թեհրանը ոչ մի պատճառ չունի հետևելու որևէ համաձայնագրի, որը օգուտ չի բերի երկրին` հավելելով, որ Իրանի ազգային անվտանգությունը կախված է Հորմուզի նեղուցում իր նկարագրած իրանական պայմանավորվածությունների պահպանումից։
Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ պայթյուններ են լսվել ամբողջ Իրանում, իսկ Թեհրանում գործի են դրվել հակաօդային պաշտպանության համակարգերը։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային X սոցիալական ցանցում գրառման մեջ հայտարարել է՝ Ահվազ քաղաքի արևմտյան մասում գտնվող մանկական քաղցկեղի բուժման կենտրոնը տարհանվել է մոտակա բնակավայրին հասցված հարվածներից հետո։