Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Միացյալ Նահանգներում 23-ամյա դպրոցի ուսուցչուհին խոստովանել է անչափահաս տղաների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ։ Դեպքի մասին հայտնում է WQOW-ը։
23-ամյա Նադյա Հորնը ձերբակալվել է մարտի կեսերին, այն բանից հետո, երբ գործընկերները հայտնել են ուսուցչուհու և աշակերտների միջև կասկածելի փոխահարաբերությունների մասին։ Կալանավորվածը խոստովանել է երկու 16-ամյա դեռահասների հետ մտերիմ հարաբերություններ ունենալու մեջ։
Հուլիսի կեսերին քննիչները ուսումնասիրել են մեղադրյալի հեռախոսի պարունակությունը և հայտնաբերել ապացույցներ, որոնք վկայում են մեկ այլ զոհի գոյության մասին։ Այս միջադեպի մանրամասները դեռևս չեն հրապարակվել։ Հայտնի է միայն, որ կինը սկսել է հետաքրքրություն ցուցաբերել աշակերտների նկատմամբ անմիջապես դպրոց ընդունվելուց հետո։ Գործի հաջորդ լսումը կկայանա հուլիսի վերջին։