Ալեքս Սահակյանը դարձել է «Irakli Lolua Cup» կայծակնային շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող
Սպորտ
16:47 18/07/2026
Հայաստան

Ալեքս Սահակյանը դարձել է «Irakli Lolua Cup» կայծակնային շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Վրաստանի Փոթի քաղաքում անցկացված «Irakli Lolua Cup» կայծակնային շախմատի մրցաշարում:

Մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը, ով 9 հնարավորից վաստակել է 8 միավոր:

Ալեքսը ներկայումս գտնվում է զինվորական ծառայության մեջ:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ ՖԻԴԵ-ի վարպետ Մենուա Հակոբյանը և Հակոբ Հակոբյանը վաստակել են 7.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցել 2-րդ և 3-րդ հորիզոնականները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder