Զիդանը Ֆրանսիայի ազգային հավաքականի հետ աշխատանքը կսկսի սեպտեմբերի 1-ին
Սպորտ
19:51 18/07/2026
Աշխարհ

Զիդանը Ֆրանսիայի ազգային հավաքականի հետ աշխատանքը կսկսի սեպտեմբերի 1-ին

«Ռեալ Մադրիդի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը սեպտեմբերից կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը։ Այս մասին գրում է L'Equipe-ը։

Երկու կողմերի միջև փոխանակված փաստաթղթերի համաձայն՝ Զիդանը նոր պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 1-ին։ Սակայն պաշտոնական հայտարարության ամսաթիվը դեռևս անհայտ է։

sport24.ru-ն հայտնում է, որ Ֆրանսիան սեպտեմբերի 25-ին Ազգերի լիգայում կխաղա Թուրքիայի դեմ։ Զիդանը գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի Դիդիե Դեշամին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder