Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Ի՞նչ իմաստ ունի վարկանիշներ որոշել, ներթիմային ընտրություններ անել, եթե ցուցակի 96-րդ համարը պետք է ԱԺ-ում կարևոր պաշտոն զբաղեցնի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխող թիմում բուռն քննարկումներ են մշտական հանձնաժողովների նախագահների հարցով, չնայած գրեթե բոլորը գիտեն, թե ովքեր են ընտրվելու։ Ամենամեծ կոնկուրսը կարծես ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղի համար է։ Այս պաշտոնի համար առաջադրվել է նաև ՔՊ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախկին նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, որը ՔՊ ցուցակի 96-րդ հորիզոնականում է։ 64 պատգամավոր ունեցող ՔՊ-ում մանդատի հերթը կարող է նրան էլ հասնել, եթե 30-35 մարդ գործադիր տեղափոխվի։
Բայց պատճառը Փաշինյանի համակրանքն է Տիգրանյանի նկատմամբ. ամեն չորեքշաբթի խորհրդարան այցելող Փաշինյանը մի քանի պատգամավորի հետ է, որպես կանոն, սրճում ԱԺ սրճարանում, որոնց մեջ միշտ կա Տիգրանյանը։ Սակայն ի՞նչ իմաստ ունի վարկանիշներ որոշել, ներթիմային ընտրություններ անել, եթե ցուցակի 96-րդ համարը պետք է զբաղեցնի ԱԺ կարևոր պաշտոններից մեկը: Տիգրանյանը բազում մրցակիցներ ունի․ առաջադրվել են Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, նախկին սոցապնախարար Զարուհի Բաթոյանը, խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը և կոտայքցի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։