«Անհավանական է». Մեսսին մեկնաբանել է 5-ամսական Յամալի հետ լուսանկարը
Սպորտ
17:07 18/07/2026
Աշխարհ

«Անհավանական է». Մեսսին մեկնաբանել է 5-ամսական Յամալի հետ լուսանկարը

Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին 2007 թվականին  արված լուսանկարը, որտեղ նա լողացնում է հինգ ամսական Լամին Յամալին՝ Իսպանիայի հավաքականի ապագա հարձակվողին, անվանել է «անհավանական»։

Մեսսին ու Յամալը կհանդիպեն Աշխարհի առաջնության եզրափակչում հուլիսի 19-ին։

«Անկեղծ ասած, մեր այս լուսանկարը պարզապես անհավանական է։ Այդպիսին է կյանքը, չէ՞։ Ես նրա հետ լուսանկարվել եմ, երբ նա նորածին էր, և ահա մենք այստեղ ենք՝ դեմ առ դեմ՝ Աշխարհի առաջնությունում», - ասել է Մեսսին Նյու Յորքում կայացած FIFA Fanatics Fest-ում (մեջբերում է The Athletic-ը):

Լուսանկարը արվել է «Սպորտ» թերթի կողմից ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ հրատարակված բարեգործական օրացույցի համար: Կազմակերպությունը վիճակահանություն է անցկացրել լուսանկարահանման մասնակիցներին ընտրելու համար: Յամալի ծնողները հաղթողների թվում էին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder