Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
Հասարակություն
19:01 18/07/2026
Աշխարհ

Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել

Մոսկվայում սպասվող շոգ եղանակի ֆոնին քաղաքի տրանսպորտի դեպարտամենտը վարորդներին հորդորել է առավել ուշադիր լինել և ոչ մի դեպքում մեքենայում առանց հսկողության չթողնել երեխաներին ու կենդանիներին։ Այս մասին հայտնում է Ռիա Նովստին։

Ավելի վաղ Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Մոսկվայի գլխավոր վարչությունը նախազգուշացրել էր մայրաքաղաքում սպասվող ծայրահեղ շոգի մասին։ Կանխատեսումների համաձայն՝ կիրակի և երկուշաբթի օրերին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կարող է հասնել մինչև +30 աստիճանի։

«Այս շաբաթ-կիրակի շոգ կլինի։ Մենք խնդրում ենք վարորդներին երեխաներին և կենդանիներին մեքենայի սրահում չթողնել։ Կանխատեսողները խոստանում են ջերմաստիճանի բարձրացում մինչև 30 աստիճան»,– նշվում է Մոսկվայի տրանսպորտի դեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը նաև հիշեցրել է շոգ եղանակին անվտանգ տեղաշարժի հիմնական կանոնների մասին։ Մասնավորապես, խորհուրդ է տրվում ճանապարհ ընկնելուց առաջ լավ օդափոխել մեքենայի սրահը, օգտագործել արևային ակնոց և արևապաշտպան քսուք, ճանապարհին ուշադիր հետևել ինքնազգացողությանը, կրել բնական գործվածքներից պատրաստված թեթև հագուստ և հնարավորինս շատ ջուր խմել՝ օրգանիզմի ջրազրկումից խուսափելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder