Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խոշոր ավտովթար-վրաերթ՝ Արմավիրում․ «Mercedes» բախվել է գազատար խողովակներին, էլեկտրասյանը, հայտնվել ավտոլվացման կետում՝ վրաերթի ենթարկելով 11-ամյա հետիոտնի
Այսօր խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 19:40-ի սահմաններում Այգեշատ գյուղում Երևանի բնակիչ 36-ամյա Լևոն Հ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին, կոտրել այն, ապա բախվել երկաթե էլեկտրասյանը, հայտնվել ավտոլվացման կետում՝ վրաերթի ենթարկելով հետիոտն 11-ամյա Է․ Բ․-ին։ Աավտովթար-վրաերթի հետևանքով Է․ Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վրաերթի ենթարկվածին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերությունների աշխատակիցները, ովքեր սկսել են աշխատանքները վնասված գազատար խողովակը նորոգելու ուղղությամբ։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։