Այս տարվա 6 ամսում պարեկային ծառայողները բացահայտել են 2288 հանցագործության դեպք
Իրավունք
11:20 18/07/2026
Հայաստան

Այս տարվա 6 ամսում պարեկային ծառայողները բացահայտել են 2288 հանցագործության դեպք

2026 թվականի առաջին կիսամյակում պարեկային ծառայողները բացահայտել են 2288 հանցագործության դեպք։

ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, ձեռնարկված արդյունավետ միջոցառումների արդյունքում ավելացել են թե՛ թմրամիջոցների շրջանառության, թե՛ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքերը։ Թմրամիջոցների հայտնաբերման ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 80 դեպքով՝ հասնելով 1300-ի, իսկ զենք-զինամթերքի հայտնաբերմանը՝ 35 դեպքով՝ կազմելով 132 դեպք։
 
19,9 տոկոսով աճել են սառը զենքի հայտնաբերման դեպքերը։  

Պարեկային ծառայողների կողմից բնակչության շրջանում բացատրական աշխատանքի շնորհիվ աճել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնելու դեպքերը։  

Հետևողականորեն իրականացվող միջոցառումների արդյունքում բացահայտվել են ֆիզիկական ներգործության, խուլիգանության, գողության, մարմնական վնասվածք պատճառելու, տրանսպորտային միջոցների առևանգման, ապօրինի ծառահատման դեպքեր։                                                                         

Ըստ ոստիկանության, ուշագրավ է նաև կեղծ փաստաթղթերի հայտնաբերման ցուցանիշը։ Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է 60 դեպք, այս տարի այն 301 է․ 300-ը վարորդական իրավունքի կեղծ վկայականի հայտնաբերման դեպք են։ 

Հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ պարեկային ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 90 հետախուզվող անձ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 51-ի դիմաց։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այս տարվա 6 ամսում պարեկային ծառայողները բացահայտել են 2288 հանցագործության դեպք