Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՄԱԿ-ը զգուշացնում է, որ Կոնգոյում դիակների տեղափոխումը նպաստում Էբոլայի տարածմանը
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայի հետևանքով մահացածների մարմինների տեղափոխումը երկրի տարբեր շրջանների միջև շարունակում է լուրջ վտանգ ներկայացնել վիրուսի հետագա տարածման համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) տվյալներով, ընտանիքները հաճախ ձգտում են իրենց հարազատներին հուղարկավորել հայրենի համայնքներում, ինչն ավելի է բարդացնում համաճարակի վերահսկումը։
Հուլիսի 14-ի տվյալներով, Կոնգոյում և հարևան Ուգանդայում գրանցվել է ավելի քան 2000 Էբոլայի դեպք և շուրջ 700 մահ։ Մահերի գրեթե երկու երրորդը տեղի է ունեցել հիվանդանոցներից դուրս, ինչի հետևանքով առողջապահական ծառայությունները դժվարանում են ապահովել անվտանգ և վերահսկվող թաղումներ։
Էբոլան փոխանցվում է վարակված մարդկանց կամ կենդանիների մարմնի հեղուկների հետ անմիջական շփման միջոցով և մահից հետո ևս շարունակում է վարակիչ մնալ։ Ներկայիս համաճարակը պայմանավորված է վիրուսի Bundibugyo շտամով։ Հուղարկավորությունը համարվում է հիվանդության տարածումը կանխելու կարևոր միջոցներից մեկը։
ՄՄԿ-ի ներկայացուցիչ Էնդրյու Մբալայի խոսքով, եթե դիակների կառավարումն իրականացվի առանց համայնքների մասնակցության, ապա վարակի տարածման վտանգը կավելանա։ Նա նշել է, որ թեև մարմիններ չեն տեղափոխվել այլ երկրներ, սակայն երկրի ներսում նման դեպքերը բազմաթիվ են։ Կազմակերպության տվյալներով, առողջապահական հսկողության տարբեր գոտիներում արդեն հայտնաբերվել և կասեցվել է 105 մարմնի տեղափոխում։
Պաշտոնյաները նշում են, որ որոշ դեպքերում մարմինների տեղափոխումը նպաստել է վարակի տարածմանը նոր շրջաններում։ Միևնույն ժամանակ համայնքների անվստահությունը խոչընդոտում են անվտանգ հուղարկավորությունների կազմակերպմանը, իսկ համապատասխան խմբերը երբեմն ենթարկվում են նաև հարձակումների։