Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆրանսիայում Էբոլայով վարակված առաջին հիվանդն ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից
Ֆրանսիայի առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստը հայտարարել է երկրում Էբոլա վիրուսով ախտորոշված առաջին հիվանդի ապաքինման մասին: Հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ նա բուժվում էր։
Եվրանյուզի հաղորդմամբ, առողջապահության նախարարի խոսքով, «երկու բացասական ՊՇՌ թեստերից հետո հիվանդը այժմ համարվում է ապաքինված և կարողացել է անվտանգ վերադառնալ տուն»։
Ապաքինված հիվանդը մարդասիրական կազմակերպության բժիշկ է։ Նա Ֆրանսիա է ժամանել հունիսի 23-ին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից չվերթով։
Նա ինքնաթիռ է բարձրացել թեթև գլխացավով, սակայն թռիչքի ընթացքում նրա վիճակը վատացել է։ Ֆրանսիա ժամանելուն պես հիվանդը անմիջապես մեկուսացվել է։