Մայր Աթոռից` շնորհավորանք Հայրենիքի Հայր Արա Ռոստոմյանին
Քաղաքական
22:55 19/07/2026
Հայաստան

Մայր Աթոռից` շնորհավորանք Հայրենիքի Հայր Արա Ռոստոմյանին

«Մայր Աթոռից` շնորհավորանք Հայրենիքի Հայր Արա Ռոստոմյանին»,-տեղեկանում ենք «Սրբազան Շարժման» ֆեյսբուքյան էջից.

Արդարության և ճշմարտության համար մղվող այս ամբողջ պայքարի մեջ առանձնակի դերակատարություն և նշանակություն ունեք, որովհետև Ձեր ներկայությունը մեզ համար է չափազանց պարտավորեցնող:

Ինչպես միշտ ասել եմ` երանի մենք արժանի լինենք մեր տղաների զոհաբերությանը:

Այն տեսիլքը, որ հատկապես դու ունես` հաղթանակ վերադարձնելու քո զավակին և մեր բոլոր զավակներին, որոնք իրենց կյանքն ընծայել են մեր երկրի ազատագրության համար, նաև մեր փափագն ու տեսիլքն է:

Շնորհավորում եմ ծննդյանդ տարեդարձը, Աստված թող պինդ գրկի քեզ:

Հայրենիքի կալանավոր

Բագրատ արք. Գալստանյան»

Աղբյուրը`Panorama.am
Placeholder