Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում
Հասարակություն
22:42 19/07/2026
Հայաստան

Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում

 Այսօր՝ հուլիսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Ալափարս գյուղի վարչական տարածքում բախվել են «ՈւԱԶ» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և Չարենցավանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:

Բժիշկները վիրավորներին մինչ հիվանդանոց տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Ա․ Մարտիրոսյանը ու Ա․ Ասատրյանը։

Վթարի մասին ոստիկանության Չարենցավանի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Չարենցավանի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունները։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Չարենցավանի բաժնի հատուկ պահպանվող տարածք.,-հայտնում է shamshyan.com-ը։     

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder