Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շեբեկինոյում ավտոբուսին ԱԹՍ-ն է հրավածել. Հինգ մարդ է զոհվել, 23-ը՝ վիրավորվել
Շեբեկինոյում մարդատար ավտոբուսի վրա ԱԹՍ-ի հարվածի հետեւանքով հինգ մարդ է զոհվել։ «Ռիա Նովստի» գործակալության փոխանցմամբ՝ նման տվյալներ է հրապարակել Բելգորոդի շրջանի գործող նահանգապետ Ալեքսանդր Շուվաևը։
«Սպանվել է հինգ անմեղ խաղաղ բնակիչ, այդ թվում՝ անչափահաս. չորս կին և մեկ տղա մահացել են վնասվածքներից։ Նրանց ինքնությունը հաստատվում է», - գրել է նա Max հարթակում
Եվս 23 մարդ, այդ թվում՝ 17-ամյա դեռահաս վիրավորվել են։ Նրանց բոլորին տեղափոխել են հիվանդանոց, նշել է մարզի ղեկավարը։
«Երեքը ծայրահեղ ծանր վիճակում են։ Նրանց տրամադրվում է բոլոր անհրաժեշտ օգնությունները»,- հավելել է նա։