Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի միջnւկային գործարանի վրա հարվածի հետևանքների համար․ Ղարիբաբադի
«Իրանը պատշաճ քայլեր կձեռնարկի իր ազգային շահերն ու անվտանգությունը պաշտպանելու համար»՝ Դարխովինում կառուցվող միջուկային էլեկտրակայանում վրա ԱՄՆ-ի հարձակումից հետո, իրանական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ X սոցիալական ցանցում ասել է Իրանի արտաքին գործերի փոխնախագահ Քազեմ Ղարիբադին:
«Դարխովինում կառուցվող էլեկտրակայանում՝ շենքերի վրա ԱՄՆ-ի հարձակումը վտանգավոր է Իրանի խաղաղ ենթակառուցվածքների վրա եև լիարժեք պատասխանատվություն է դնում Միացյալ Նահանգների կառավարության վրա անապահովության և անկայունության աճի հետեւան քների համար», - գրել է նա:
Իրանի պետական լրատվամիջողների փոխանցմամբ՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտնում է, որ Միացյալ Նահանգները երեկ վաղ առավոտյան հարվածել է Դարխովինում կառուցվող միջուկային էլեկտրակայանին։
Նոր կառուցվող Դարխովինի ատոմակայանի տարածքը գտնվում է Իրանի հարավարևմտյան Խուզեստան նահանգում։