Էնդի Բարնհեմնը դարձավ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ
Քաղաքական
16:10 20/07/2026
Աշխարհ

Էնդի Բարնհեմնը դարձավ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ

Էնդի Բերնհեմը Միացյալ Թագավորության նոր վարչապետն է։ Չարլզ III թագավորը նրան հրավիրել է կառավարություն ձևավորելու։ Նա նշել է, որ վարչապետի պաշտոնում իր նշանակումը «խորհրդածության և նոր վճռականության պահ է», քաղաքական գործիչների իր սերունդը պետք է «բարձրացնի իր գործունեության մակարդակը» և դիմակայի իր առջև ծառացած մարտահրավերներին։

«Բրիտանիան պետք է ցույց տա, որ կարող է կրկին վերականգնել կայունությունը, և հենց դա է մեր մարտահրավերը»,-BBC-ի փոխանցմամբ՝ նշել է նա։

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի արդեն նախկին վարչապետ Քեյր Սթարմերն այսօր առավոտյան Բուքինգհեմյան պալատում հանդիպել է Չարլզ III թագավորի հետ և ներկայացրել իր հրաժարականը՝ որպես վարչապետ և գանձապետարանի առաջին լորդ։ Պալատի տարածած պաշտոնական հայտարարության համաձայն՝ թագավորը ընդունել է նրա հրաժարականը։ Նույն օրը թագավորի կողմից ընդունելության է արժանացել նաև Լեդի Սթարմերը։

Հրաժարականից առաջ Սթարմերը վերջին անգամ հանդես է եկել ելույթով ՝ ամփոփելով իր պաշտոնավարման տարիները։

Հեռացող վարչապետը շնորհակալություն է հայտնել իր ընտանիքին, թիմին և բոլոր նրանց, ովքեր աջակցել են իր աշխատանքին։ Նա նաև հաջողություն է մաղթել իր իրավահաջորդին՝ նշելով, որ Էնդի Բարնհեմն ունի իր լիակատար աջակցությունը։

«Իմ աշխատանքն ավարտված է»,– հայտարարել է Սթարմերը՝ հավելելով. «Ես գնում եմ բարի շնորհով, ես գնում եմ ժպիտով և հպարտանում եմ այն ամենով, ինչ մենք ձեռք ենք բերել»։

Ելույթի ավարտից հետո հավաքվածների ծափահարությունների ներքո Սթարմերը հեռացել ուղևորվել  է Բուքինգհեմյան պալատ, որտեղ պաշտոնապես ավարտվել է նրա վարչապետության ժամկետը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder